Մեծ Բրիտանիայի ամենաթանկ առանձնատունը, որը գտնվում է Լոնդոնի Սենթ-Ջոնս-Վուդի շրջանի կենտրոնում, արժե 75 մլն ֆունտ ստերլինգ է, հայտնում է DailyMail պարբերականը:
Առանձնատունը հնարավոր է նաև վարձակալել՝ շաբաթական 40 հազար ֆունտ ստերլինգով, ինչն այն դարձնում է նաև Լոնդոնի ամենաթանկ վարձակալական առաջարկություններից մեկը:
Կարմիր աղյուսից կառուցված հինգհարկանի առանձնատան մակերեսը 2,4 հազար քառակուսի մետր է: Տունն ունի յոթ ննջասենյակ, փակ սպա-համալիր՝ ստորգետնյա լողավազանով, մարզասարքերի սրահ, սաունա և համամ: Բացի այդ, ներսում կա չորս բար և 12-տեղանոց տնային կինոթատրոն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել