Փետրվարի 7-ին` ժամը 15.30-ին, Գուգարաց թեմի առաջնորդարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հոգևոր հովվից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ եկեղեցուց նկար են գողացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը եկեղեցու տարածքից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկել 56-ամյա մի տղամարդու։
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժ.15.30-ի սահմաններում, գողացել է սրբապատկեր։

Գողոնը հայտնաբերված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել