Գիտնականներն առաջին անգամ լաբորատորիայում ստեղծել են խոզի ու կապկի քիմեռ։ Քիմեռը երկու կենդանու միաձուլումն է։

Ուսումնասիրողները վաղուց էին փորձում կենդանիների քիմեռ ստեղծել, որոնք կունենային մարդկային օրգաններ։ Այդ օրգանները հետագայում հնարավոր կլիներ հեռացնել և օգտագործել փոխպատվաստման համար։ Մինչ այս բոլոր փորձերըանց են կացվել խոզերի էմբրիոնների վրա, ինչպես նաև ոչխարների։ Երկու դեպքում էլ էմբրիոնները շարունակել են զագանալ այնքան ժամանակ, մինչև փորձը դիտավորությամբ չի ընդհատվել։

Դա կատարվում է, քանի որ համաձայն բարոյական պատկերացումների՝ քիմեռները օրգանիզմներ են, որոնք ներառում են մեկ այլ կենդանատեսակի գենետիկական նյութ, և չեն կարող ուսումնասիրեվել  էմբրիոնի զարգացման ավելի ուշ փուլերում։ Որոշ գիտնականներ վախենում են, որ մարդու ցողունային բջիջները կարող են հայտնվել կանդանիների մարմինների սխալ հատվածներում և անգամ ուղեղում, ինչը անդառնալի հետևանքներ կառաջացնի։

Այդ պատճառով էլ Չինաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի գիտնականների խոմբն իր նոր փորձարկման մեջ օգտագործել է կապիկների ցողունային բջիջներ։

Խոզերի մոդիֆիկացված էմբրիոնները գիտնականները հետագայում տեղադրել են խոզի օրգանիզմում։ Արյունոտ աշխատանքը թույլ է տվել ստանալ միայն 10 խոճկոր, որոնք ողջ են լույս աշխարհ։ Դրանցից, սակայն, միայն երկուսն էին քիմեռներ։

Կապիկների բջիջները հայտնվել էին խոճկորների սրտում, լյարդում, թոքերում և մաշկում, սկայան ոչ սեռական օրգաններում։ Ցավոք, մեկ շաբաթ անց սատկել են ոչ միայն քիմեռները, այլև մյուս բոլոր խոճկորները։

Փորձի արդյունքում գիտնականները բազմաթիվ նոր գիտելիքներ են ձեռք բերել, որոնք հետագայում պետք կգան նոր փորձարկումներ կատարելիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել