Ի թիվս այլ բազնաթիվ անհասկանելի բաների մեր ներքաղաքական դաշտում, այս մեկը թերևս մանրունք է ու բեկումնային նշնակություն չի կարող ունենալ, բայց բացատրեք ինձ խնդրեմ, հանուն ինչի՞ ա Ծառուկյանը մանդատ վերցրել, եթե ԱԺ-ում նա ասես նոր տարվա լիմոնադ լինի՝ ամեն հայտնվելը հավասարազոր ա տոնի:
Ես իհարկե հասկանում եմ, որ մանկամտություն կլինի, որ Ծառուկյանից բժշկի թուղթ ուզեն և բացի 11 հազար դրամ աշխատավարձից պահելուց այլ որոշիչ քայլեր անեն, բայց էլ ավելի մանկամիտ ա Ծառուկյանի նազիր-վեզիրների արդարացումը, թե բա ինքը խիստ զբաղված մարդ ա, գործուղումների ա շուտ-շուտ գնում հույժ կարևոր՝ կուսակցական և Օլիմպիական կոմիտեի գծով, դրա համար էլ չի կարողանում ներկայանալ ԱԺ (կարելի ա մտածել ներկայանալուց էլ մի տքնանք ա թափում, մի տկնանք ա թափում...)...
Էհ այ Ձեր արևին Ղուրբան, թե տենց խառն ա կուսակցական ու Օլիմպիական կոմիտեի գործերով, թող զբաղվի կուսակցության ու Օլիմպիական կոմիտեի գործերով, ինչի՞ ա երկու ոտքը դրել մեկ մաշիկի մեջ ու համառորեն կառչել մանդատից, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ նա հայտնի «Джентльмены удачи» ֆիլմի արձանի կարգավիճակն ունի՝ ո՞վ կարա իրան նստացնի:
Հա, մանդատից հրաժարվեր, ԲՀԿ-ական հերթական «բազմատաղանդ» մեկը կհայտնվեր խորհրդարանում ու ըստ էության ոչինչ էլ չէր փոխվի, բայց դե հանուն երևույթի, հանուն գոնե ինչ որ փոփոխության պատրանքի կարելի էր դա անել, ինչպես ինքը՝ Ծառուկյանն է սիրում ասել. «Ժողավդի հե՜տ՝ ժողովրդի համա՜ր»...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/309786715824924
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել