Հետաքրքիր մի հարց եմ ուզում բարձրաձայնել․ այդ ինչպե՞ս է ստացվում, որ «Ամուլսարի» հանքի հարցի քննարկման ժամանակ, «սպանդանոցների» հարցի քննարկման ժամանակ, «ստամբուլյան» կոնվենցիայի հարցի քննարկման ժամանակ, «գարդասիլի» հարցի քննարկման ժամանակ, «բուժկենտրոնների օպտիմալացման» հարցի քննարկման ժամանակ, «տրանսգենդերների և միասեռականների» հարցի քննարկման ժամանակ ժողովուրդը ԱՆԳՐԱԳԵՏ ՊՈՂՈՍ է, ԽԱՎԱՐԱՄԻՏ է, ՀԵՏԱՄՆԱՑ է, իսկ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի ժամանակ ժողովուրդը ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻ է...
Հարգելի պետական մարմիններ, ինչո՞ւ եք ուզում ձեր շահադիտական նպատակներին հասնելու միջոցների պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա... Ի՞նչ եք թաքցնում... Ի՞նչ եք անելու այդ 2 ամսվա ընթացքում...
Ինչ-որ բան հուշում է, որ իրական ամենակարևոր օրակարգի` Արցախի հարցի շուրջ լուրջ խնդիր է ակնկալվում, որը ուզում եք ծածկադմփոցով լուծել...
Հ.Գ. Այդ հուշող «ինչ-որ բանն» այն է, որ դուք, իշխանավորներ ջան, շրջանառության մեջ եք դրել մի եզրույթ` «Արցախի ընտրյալներ», որը 1992 թվականից` Շուշիի ազատագրումից հետո այլև երբեք չի կիրառվել: Այդպիսի՞ հետընթաց է մեզ մոտ... Մի ամաչե՛ք, ասե՛ք` իմանանք...