ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, հանրապետական Ջո Ուոլշը հանել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններից: Նա այդ մասին պատմել է CNN հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքերով, ի սկզբանե նա որոշել էր մասնակցել նախագահական մրցավազքին, քանի որ կարծում էր, որ դա իսկապես կարևոր է: «Որպեսզի այնտեղ հանրապետական լիներ, ով ամեն օր կհայտարարեր այս նախագահի անպիտանության մասին»,- ասել է նա:

Քաղաքական գործիչը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «երկրի համար մեծագույն սպառնալիք» և նշել, որ կանի հնարավոր ամեն ինչ նրան կանգնեցնելու համար: Լինելով հանրապետական, ինչպես և Թրամփը, Ուոլշը չի բացառել, որ կարող է աջակցել դեմոկրատական թեկնածուի: «Ցանկացած դեմոկրատ Սպիտակ տանն ավելի լավը կլինի, քան Թրամփը»,- ասել է նա:

Փետրվարի 4-ին, Այովայում կայացած հանրապետականների ներկուսակցական ժողովում Թրամփը ստացել է ձայների ավելի քան 97 տոկոսը, իսկ նրա մրցակիցներ Բիլ Ուելդը և Ջո Ուոլշը՝ մեկ տոկոսից մի փոքր ավելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել