Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ն օրերս դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով պարզաբանել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն տեղյա՞կ է, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի իրականացնում ՍԴ դատավորի լիազորությունները, դատարանի աշխատանքներին չի մասնակցում, փոխարենը միլիոնավոր դրամների աշխատավարձ, հավելավճար և բենզին է ստանում:

Հիշեցնենք, որ Կապանում կայացած ասուլիսում Փաշինյանը հայտնել էր, թե ինքը տեղյակ չէ, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատանքներին:

«Եթե այդպիսի երևույթ կա, դա մտահոգում է, չի կարող չմտահոգել», - ասել էր Փաշինյանը:

Հարցին՝ տեղեկանալուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, Փաշինյանը պատասխանել էր.

«Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում այդպիսի բան, կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:

Aysor.am-ի՝ կառավարություն ուղարկված հարցման նպատակն էր պարզել՝ Փաշինյանն արդեն տեղյա՞կ է Գրիգորյանի պահվածքի մասին՝ հաշվի առնելով, որ իշխող խմբակցության անդամների ու անձամբ վարչապետի վերջին շրջանի և, հատկապես, երեկվա ելույթները խիստ քննադատական և վիրավորական գնահատականներ էին պարունակում ՍԴ նախագահի և 6 դատավորների վերաբերյալ, բայց որևէ անդրադարձ չկար դատավոր Վահե Գրիգորյանի պահվածքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել