Երբ խոսում ենք անբարոյականության մասին, առաջին հերթին պատկերացնում ենք կանանց, սակայն կային ժամանակներ, երբ տղամարդիկ ոչ պակաս ներգրավված էին այս գործում ու առաջարկում էին իրենց աննախադեպ ծառայությունները։ Ովքե՞ր էին նրանք և ո՞ւմ էին հիմնականում սպասարկում։ 

Հիմնականում Հին Հունաստանում այս մասնագիտության տեր տղամարդիկ այնքան շատ գումար էին աշխատում, որ անգամ հարկվում էին պետության կողմից, ինչը ենթադրում է, որ նրանք ոչ միայն հովանավորվում էին պետության կողմից, այլ նաև նրանց աշխատանքները համարվում էին լրիվ օրինական։ 

Ամենասարսափելին, սակայն, առջևում է։ Թվում էր, թե տղամարդկանց ծառայություններից պետք է օգտվեին միայն կանայք, սակայն այդքան էլ այդպես չէր։ Այս տղամարդկանց ծառայություններից օգտվողները հիմնականում հենց տղամարդիկ էին, այն էլ՝ բարձրաշխարհիկ տղամարդիկ, ովքեր չէին կարողանում մինչև վերջ թաքցնել իրենց սեռական կողմնորոշումները։ 

Նրանց նախընտրությունները, սակայն, գաղտնի չէին ոչ մեկի համար։ Ահա սա է պատճառը, որ Հին Հունաստանում և Հին Հռոմում բոլորն էլ գիտեին, թե որ տղամարդ անբարոյականը որ կայսրին է սպասարկում։ 

Չնայած այս տղամարդկանց գործունեությունն ուներ պետական հովանավորչություն, բայց նրանց կյանքում բացակայում էին մի շարք իրավունքներ, որոնք գործում էին այլ քաղաքացիների կյանքում։ Նրանք իրավունք չունեին այցելելու շատ հասարակական վայրեր, ընտրելու ու ընտրվելու գործընթացին մասնակցելու։ 

Դա էր պատճառը, որ միայն անբարոյական էին դառնում գերիներն ու ցածրակարգ տղամարդիկ, ովքեր իրենց կյանքում այլևս կորցնելու ոչինչ չունեին։ Այսինքն՝ այս մասնագիտությունը համարվում էր ամոթալի ազնվականների համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել