«Շնաբարո դուրսպրծուկների վնգստոց»։ Մեջտեղում պատկերված մարդը հատուկ այնպիսի արտահայտություն է ընտրել, որ անհնար լինի անգլերեն թարգմանությունը՝ մարդու իրավունքների հեղինակավոր կառույցներին ուղղված զեկույցներում ներառելու համար։

Իսկ հիմա՝ լուրջ։ Հայաստանի ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ և ո՛չ էլ երրորդ նախագահների շուրթերից նման խայտառակություն երբեք-երբեք չի հնչել ու չէր էլ կարող հնչել։ Հայաստանի ղեկավարը չպետք է իրեն թույլ տար նման արտահայտություններ։ Իմ երկրի ղեկավարը չպետք է լինի մարդ, որը կարող է իրեն թույլ տալ նման արտահայտություն։

Սա հատակն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել