Կանադացի դերասան Քիանու Ռիվզին Սան-Ֆրանցիսկոյի բնակիչները նկատել են «Մատրիցա 4» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ինչից հետո տեսանյութ եւ լուսանկարներ են հրապարակել ցանցում:

«Տեսել եմ գրասենյակ գնալու ճանապարհին»,- գրել է @dougdalton-ի օգտատերը:

Դերասանը կանաչ կիսավերարկուով էր ու ջինսով: Նա նկարահանման խմբի անդամների հետ ինչ-որ բան էր քննարկում Նորթ-Բիչի շրջանում, իսկ հետո, իսկ հետո խաղարկեց տեսարաններից մեկը: Հայտնի է, որ նախագծին մասնակցելու են Քերրի-Էնն Մոսսը, Նիլ Պատրիկ Հարիսը, Ջեսիկա Հենվիքը եւ Ջոնաթան Գրոֆը: «Մատրիցա 4» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմի թողարկումը պլանավորված է 2021 թվականի մայիսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել