Pastinfo.am-ը գրում է․

Մեկ օրվա մեջ բոլոր իրավական ընթացակարգերը ոտնահարելով իշխանությունը գնաց հակաիրավական  քայլի: Խոսելով Իմ քայլի առաջարկած նախագծից այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Մեզանում նոր իշխանությունների օրոք աղճատվել է ողջ իրավական համակարգը, վառ օրինակ ասեմ, ժողովրդի անունից կամ քվեից են խոսում՝ մոռանալով, որ ժողովրդի քվեն վերաբերում է բացառապես օրենսդիր և գործադիր իշխանություններին, և որևէ կապ չունի դատական իշխանության հետ, նշել է Մելիքյանը:

Բանախոսի պնդմամբ, ամբողջ իրավական պետության և իրավունքի գերակայության տրամաբանությունն այն է, որ քաղաքական իշխանությունները չեն կարող անել այն, ինչ ցանկանում են, որովհետև նրանց լիազորությունները հստակ սահմանափակված է:

Իշխանությունն այս պրոցեսում գնաց նույնիսկ մանրախնդրության փոխելով ՍԴ անդամի թեկնածու առաջադրողների հերթականությունը, հավելել է իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել