ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արևիկ Անափիոսյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Գրված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել