Նարա՝ ցեղ, որ հերթական տարօրինակ ավանդություններ ունեցող աֆրիկյան ցեղերից է ու ապրում է կյանքի, սիրո, ամուսնության ու ընտանիքի մասին սեփական պատկերացումներով։ Այս ցեղում ընդունված է, որ առաջին գիշերը փեսային պետք է լողացնեն անծանոթ աղջիկներ, ու այդ պրոցեսին պետք է հետևի փեսայի զոքանչը։ Ինչո՞ւ։ 

Նարա ցեղում ընդունված է, որ ցեղի տղաներն արդեն իսկ 17 տարեկանում պետք է ամուսնանան, իսկ աղջիկները՝ 15-ում, որովհետև ինչքան շուտ նրանք ամուսնանան, այնքան ավելի շատ երեխաներ կարող են ունենալ։ Այս է պատճառը, որ և՛ տղաները, և՛ աղջիկներն անում են ամեն բան, որ տարիքից չուշացնեն ու ճիշտ ժամանակին կատարեն այս սուրբ պարտականությունը։ 

Ամուսնությունից առաջ ընդունված է աղջկա ամբողջ ձեռքերը պատել հինայով ու նկարել տարատեսակ պատկերներ, որոնք խորհրդանշում են, որ նա արդեն կարող է ամուսնանալ ու ամուսին ունենալ։ Նույնը անում են նաև փեսայի հետ, սակայն դրանից առաջ փեսան պետք է մասնակցի մի շատ կարևոր այլ արարողության, որն անվանում են «լոգանքի արարողություն»։ 

Ամուսնությունից երկու օր առաջ փեսան իր մոտ ընկերների հետ պետք է գնա լոգանք ընդունելու։ Նրանք պետք է օգնեն փեսային ազատվել ամբողջ ավելորդ փոշուց ու պատրաստեն նրան հաջորդ օրվա լոգանքային արարողությանը։ 

Այս անգամ փեսային պետք է լողացնեն անծանոթ աղջիկներ, ովքեր, սակայն, միայն լողացնում են փեսային ու ոչ մի ավելորդություն իրենց թույլ տալ չեն կարող։ 

Այս ամբողջ արարողությանը պետք է հետևի զոքանչը, ով նայում է, որ փեսան լավ լողանա, քանի որ այստեղ ընդունված է կարծել, որ միայն մաքուր տղամարդն է կարող առողջ երեխաներ ունենալ։ Արարողությունից անմիջապես հետո արդեն զոքանչի քույրը ստուգում է փեսայի մերկ մարմինը, որպեսզի տեսնի, թե արդյո՞ք նրա մարմնի վրա չկան արատներ, կամ արդյո՞ք ամբողջ արարողությունը ճիշտ է ընթացել։ 

Միայն այս պրոցեսից հետո արդեն ընտանեկան ժողով է կայանում, զոքանչը, նրա քույրն ու աղջկա ընտանիքի մնացած անդամները քննարկում ենք փեսայի մերկ մարմինն ու որոշում՝ ամուսնացնե՞լ իրենց աղջկան, թե՞ ոչ։ Եթե որոշումը դրական է, ապա հարսն ու փեսան ամուսնանում են, ու արդեն կարելի է նաև փեսայի ձեռքերին հինա անել։ 

Լոգանքի արարողությունն ուղղված է նրան, որ ցեղում վստահ լինեն, որ փեսան ազատվել է չար ոգիներից մաքրամաքուր ջրի միջոցով, իսկ նրա մարմինն արդեն ամբողջովին պատրաստ է երեխա ունենալուն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել