ԱԺ արտահերթ նիստը չեղարկվեց ԱԺ նոր արտահերթ նիստ անցկացնելու նպատակով։ Նույնիսկ ծիծաղելի չէ, որովհետև ամեն ինչ վերածվում է աբսուրդի թատրոնի։
Խորհրդարանական մեծամասնությունն այլևս գիտակցում է, որ իր, այսպես ասած, ֆորսմաժորային նախաձեռնությունները չեն ողջունվելու ոչ միայն միջազգային կառուցների, այլ նաև հասարակության մտածող շերտի կողմից․ ճգնաժամերը չեն կարող հանգուցալուծվել հակասահմանադրական, մասնագիտական փորձաքննություն չանցած օրենսդրական լուծումներով։
ՍԴ ճգնաժամը պետք է կարգավորվի, սակայն իշխանությունները չունեն ռացիոնալ լուծումներ, ինչի հետևանքով ԱԺ-ն վերածվել է մանկապարտեզի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/2633387830044078
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել