Դերասան Հարիսոն Ֆորդը նկարահանվելու է արկածներ որոնող Ինդիանա Ջոնսի մասին հերթական ֆիլմում: Այդ մասին հայտնել է BBC-ն: Կինոպրոդյուսեր, Lucasfilm-ի նախագահ Քեթլին Քենեդին հաստատել է 77-ամյա դերասանի մասնակցությունը ֆրանշիզայի հինգերորդ կինոնկարին: Նրա խոսքով՝ այժմ ավարտվում է սցենարի հետ կապված աշխատանքը:
Քենեդին ընդգծել է, որ նոր կինոֆիլմը լինելու է «ոչ թե սերիայի վերաթողարկումը, այլ շարունակությունը»: Կինոնկարի ռելիզը, որն առայժմ անվանում չունի, նշանակված է 2021 թվականի հուլիսի 9-ին, ճշտում է NME-ն: 2019 թվականին Հարիսոն Ֆորդը տեղ էր գտել ծերացած ամենագեղեցիկ հայտնիների հնգյակում: Նրան ընկերակցել են Ռիչարդ Գիրը, Լիամ Նիսոնը, Փիրս Բրոսնանը եւ Առնոլդ Շվարցենեգերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել