Չինաստանի հեղափոխական առաջնորդը՝ Մա Ցզեդունը, կանանց արագ փոխելու սովորություն ուներ։ Իր կյանքի ընթացքում նա հասցրեց ամուսնանալ 4 անգամ և հենց 3-րդ կնոջը վիճակվեց տանել իր կյանքի ամենադառը փորձությունը․ նրան ԽՍՀՄ-ում տարիներ շարունակ հոգեբուժարանում փակեցին։ Ինչո՞ւ։ Պատմություն, որ քչերին է հայտնի։ 

Ստացվեց այնպես, որ Մաո Ցզեդունը 3-րդ անգամ որոշեց ամուսնանալ իր գաղափարակից, իր հեղափոխական հայացքներով տոգորված Խե Ցզիչժենի հետ։ Խեն պաշտում էր Մաոյին ու երազում նրա հետ ամուսնանալու մասին, երազանքներն էլ, իհարկե, իրականանալու իրենց զարմանալի հատկությամբ շուտով Խեին դարձրին հայտնի հեղափոխականի կյանքի ուղեկից։ 

Ամեն բան սկզբում լավ էր ընթանում, սակայն 7 տարի անց ամեն ինչ փոխվեց։ Մաոն սկսեց ուշադրություն դարձնել Ցզյան Ցինին՝ հայտնի դերասանուհուն, ու մոռացավ կնոջ հետ ունեցած երբեմնի «շոկոլադային» հարաբերությունները։ Նրան նույնիսկ չկանգնեցրեց այն հանգամանքը, որ իրենք դուստր ունեին, ու Մաոն որոշեց բաժանվել կնոջից՝ կապելով իր կյանքը հենց վերը նշված դերասանուհու հետ։ 

Սակայն Խեից ազատվելն այնքան էլ հեշտ չէր։ Կինը ագրեսիվ էր դարձել։ Նա աջ ու ձախ կրակում էր ու խոստանում սպանել Մաոյի բոլոր սիրուհիներին։ Մաոն ստիպված էր նրան ուղարկել ԽՍՀՄ, որտեղ նա պետք է մնար վերահսկողության տակ։ Ստացվեց այնպես, որ ԽՍՀՄ-ում պարզվեց, որ Խեն հղի է ու պետք է որդի ունենա։ Որդու ծնունդից հետո թվում էր, թե ամեն բան կարգավորվել է, սակայն Խեի որդին մահացավ։ 

Դրանից հետո նա ավելի խելագար դարձավ։ 4 տարի անց Մաոն որոշեց խղճալ կնոջն ու իրենց դստերն ուղարկել նրան տեսության։ Դստեր ժամանումից հետո աղջիկը հանկարծակի հիվանդացավ։ Նա ամիսներով պառկեց հիվանդանոցում, սակայն նրան փրկել չհաջողվեց։ Այս դժբախտությունից հետո Խեն վերջնականապես խելագարվեց։ Նրան ստիպված էին փակել հոգեբուժարանում։ 

Շատերն այս ամենի հետևում տեսնում էին Ստալինի ձեռագիրը, ով վստահեցնում էր, որ ուղղակի Մաոն է իրեն խնդրել կնոջը պահել հոգեբուժարանում, որ ինքը հանգիստ վայելի իր ամուսնական կյանքը։ 4 տարի անց, սակայն, Մաոն որոշեց խղճալ կնոջն ու նրան վերադարձնել հայրենիք։ 

Խեն ժամանեց Չինաստան, բայց շարունակեց մնալ բժիշկների վերահսկողության տակ։ Մինչև կյանքի ավարտը նա վստահեցնում էր, որ իրեն հետապնդում են ու ուզում են թունավորել։ Դժբախտ կնոջ կյանքն ավարտվեց 1984թ.-ին։ Այդ ժամանակ Խեն 73 տարեկան էր։ Իր կյանքի ընթացքում նա այդպես էլ չկարողացավ երջանիկ լինել։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել