Ծուռ հայելիների իշխանությունը, ինչպես իրենք էին մի ժամանակ ասում, խուճապի մեջ է։ Եվ դա զգացվում է, և դա ակնհայտ է։
Այդ մասին են վկայում քաղաքական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին անօրինական բերման ենթարկելու մասկի շոուները, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակում նրանց շտապողականությունը, ամեն գնով, նույնիսկ օրենքի, սահմանադրական խախտումների ճանապարհով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու փորձերը: Նախագիծ են մոգոնել, կդնեն քննարկման, կփորձեն անցկացնել: Նրանք մեծ հաշվով թքած ունեն Սահմանադրական փոփոխությունների վրա, նրանց նպատակն ամեն գնով Հ. Թովմասյանի հեռացումն է։
Այդ չարաբաստիկ նախագծի քննարկումները, հետագա գործընթացները սահուն անցկացնելու, հնարավոր քաղաքական զարգացումները, երկրի համար մտահոգ ուժերի ընդվզումները կանխելու նպատակով ՍԴ անդամ-դատավորներին պաշտպանող հասարակական-քաղաքական ուժերին կփորձեն առաջիկայում գլխատել, ձերբակալել, կալանավորել, պատերին ծեփել, պառկեցնել ասֆալտին, փորձել նսեմացնել, կտրել նրանց թաթիկները: Կմոգոնեն ինչ-որ սցենարներ, կճարեն անբարոյականի որդիների, որոնք կփորձեն սուտ վկայություններով, իշխանությունների շպարգալկաներով, ինչ-որ պատմություններով, հերյուրանքներով մեղադրանքներ ներկայացնել նրանց, կապել ինչ-որ անձանց հետ և գործողություններ վերագրել։
Բայց դա նաև հնարավոր է հակառակ էֆեկտը տա՝ ստիպի կոնսոլիդացնել, համախմբել մնացյալ ուժերին և պետության ապագայի համար մտահոգ քաղաքացիներին։
Այս ստեղծված իրավիճակը նաև քննություն է մնացած բոլոր արտախորհրդարանական քաղաքական ուժերի և հասարակական-քաղաքական գործիչների համար:
Իսկ խորհրդարանում իրենց ընդդիմություն համարող քաղաքական ուժերի վրա ես այնքան էլ վստահ չեմ և առանձնակի հույսեր չունեմ, սակայն նրանք այս իրավիճակում պետք է լուրջ քննություն հանձնեն՝ ի վերջո իրենք իրո՞ք ընդդիմադիր են, թե՞ ուղղակի իրավիճակային ու հաշվենկատ ընդդիմադիրի դերակատարներ։
Եթե նրանք իրոք ընդդիմադիր լինեին, ի սկզբանե չէին համագործակցի այս իշխանությունների հետ և ստեղծված իրավիճակում այսքան անօրինականություններից հետո վայր կդնեին իրենց մանդատները։
Ինչևէ, սպասենք հետագա հնարավոր զարգացումներին։
Սորոսահպատակ, սորոսամերձ, սորոսապաշտ, սորոսակախյալ իշխանությունները բոլորին բանտ չեն կարող նստեցնել, բանտերում առանց այդ էլ տեղ չկա, իսկ դատաիրավական համակարգը խիստ ծանրաբեռնված է, ցայտնոտի ու ցուգցվանգի վիճակում։