120 տարի առաջ այս օրը` փետրվարի 5-ին, ծնվել է փիլիսոփա, ազգային գործիչ Հայկ Ասատրյանը, ով իր գիտակից կյանքը նվիրեց հային և Հայաստանին:

Ցավոք, նման անհատները մեզանում դեռ հավուր պատշաճի գնահատված չեն: Հայկ Ասատրյանը մեր խնդիրները հիմնական պատճառը համարում էր իրականություն ճանաչել չկարողանալը և պատճառահետևանքային գիտակցության բացակայությունը:

«Հայ ժողովրդի ողբերգությունը նրանում է, որ արև է երգում, բայց քնամոլ է, իդեալիստ է, բայց դրամատենչ, հայրենասեր է, բայց անձնապաշտ, իմացական է, բայց ոչ կռահող, խելք ունի, բայց ոչ երևակայություն, սիրում է գիտությունը, բայց ծուլանում է նրանից օգտվել, գոռոզ է, բայց հարմարվում է նվաստության, քաջ է, բայց խորտակումի զգացում չունի, խիստ է, բայց անկարգապահ, երազատես է, բայց ներկային գերի, ուժի պաշտամունք ունի, բայց ոչ հզորության կամք, կենսաբանական զորութենականություն ունի, բայց ոչ կազմակերպական հակում, մշակույթային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով, արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասեր, ցեղ է, բայց գերադասում է ժողովրդի բարոյականը:

Հայ խորքով է արժեքավոր, թուրքը` մակերեսով, նա էությամբ է բարձր, սա` արտահայտության ձեւով: Հայը հոյակապ ցեղ է եւ անպիտան ժողովուրդ, թուրքը ստորին ցեղ է եւ սքանչելի ժողովուրդ:

Հրեան հորինում է համամարդկային գաղափարներ, խառնում է ազգերը եւ հաճախ հանդիսատես դառնում իր «թալիսմանով» փոթորկված աշխարհի խելագարություններին, հայն ինքն իր մեջ փխրվում, այլասերում է, հենց որ բռնում է օտար մի հովից»:

Հայկ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել