Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է դատական բարեփոխումների մասին սկանդալային օրենքը, լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Բլաջեյ Սպիխալսկին:

«Նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է օրենքը՝ ընդհանուր դատական համակարգի, Գերագույն դատարանի մասին օրենքների նորացման մասին», – ասել է Սպիխալսկին:

Վերջերս Վարշավայի և Բրյուսելի միջև բռնկվել է հերթական կոնֆլիկտը՝ դատական բարեփոխումների շուրջ:

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Լեհաստանի Գերագույն դատարանը բանաձև է ընդունել նոր Ազգային դատական խորհրդի կողմից նշանակված դատավորների վերաբերյալ: Ըստ Գերագույն դատարանի, այս դատավորները չեն կարող արդարադատություն իրականացնել: Խնդիրն այն է, որ մի շարք դատավորներ, այդ թվում Գերագույն դատարանի ղեկավար Մալգոժատա Գերսդորֆը ընդիմադիր են գործող կառավարությանը, իսկ Ազգային դատական խորհուրդը, որը դատավորներ նշանակելու իրավունք ունի, ձևավորվում է գործող նախագահի մասնակցությամբ: Դրանից հետո վարչապետ Մատեուշ Մորավեցկին դիմել է Սահմանադրական դատարան՝ Գերագույն դատարանի գործողությունների գնահատականի համար: Եվրահանձնաժողովը խստորեն քննադատել է Լեհաստանի իշխանությունների գործողությունները՝ համարելով, որ ավելի վաղ անցկացված դատական բարեփոխումները խախտում են օրենքի գերակայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել