Երբ Ինդիանապոլիսի բնակիչ Քևին Ուոլշը շատ երիտասարդ էր, դժվար պահեր էր ապրում, մտածում էր ինքնասպան լինելու մասին, բայց հանկարծ նրա բջջային հեռախոսը զանգեց: Արդյունքում՝ նա փոխեց կյանքի նկատմամբ իր վերաբերմունքը:

«Ես բառացիորեն մեկ քայլ էին հեռու անուղղելիից,- պատմում է Քևինը:- Եվ ոչ ոք՝ բացի նրանից, չկարողացավ ուղղել ուղեղս»: Հիմա Քևինը ևԲլեյքը 28 տարեկան են, շուտով նրանք կնշեն իրենց ամուսնության մեկ տարին՝ ուղիղ 10 տարի անց կնոջ ճակատագրական հեռախոսազանգից հետո, որը փրկեց տղամարդու կյանքը, և 15 տարի անց այն բանից, ինչ նրանք առաջին անգամ հանդիպեցին ճամբարում:

Դեռահասները 13 տարեկան էին, երբ հանդիպեցին, ճամբարային ամբողջ կյանքի ընթացքում ընկերություն արեցին, ամառվանից հետո ևս որոշ ժամանակ կապ էին պահում, մինչև հաջորդ տարի հանդիպեցին նույն ճամբարում: Երկրորդ ամառվանից հետո նրանք հեռախոսահամարներ փոխանակեցին, ժամանակ առ ժամանակ գրում էին իրար, զանգում, երբ մեծացան և դադարեցին ճամբար գնալ:

Միջնակարգ դպրոցի վերջում Քևինն ընկճախտի մեջ ընկավ, շատ մոտ էր ինքնասպանության: Երբ որոշել էր կտրել երակները, դրանից մի պահ առաջ նրա հեռախոսը զանգեց:

Նա էր:

Երբ Բլեյքը հարցրեց՝ նա ինչ է անում, Քևինը խոստովանեց, որ պատրաստվում է ինքնասպան լինել: Բլեյքն ասաց, որ նման բան չանի:

Նրանք երկար խոսեցին, Բլեյքն ասաց, որ պետք է իր խմբին հասնի, Քևինը խոստացավ, որ վաղը կզանգի:

Երբ Քևինը հրաժարվեց ինքնասպանության մասին մտքից, սկսեց իր մտքերը գրառել օրագրում՝ շնորհակալություն հայտնելով Բլեյքին, որ նորից իր կյանքում հայտնվեց ճիշտ պահին:

«Երկար տարիներ ես քիչ-քիչ պահում էի այդ օրագիրը,- ասում է Քևինը:- Վերջիվերջո, ես նրան պատմելու բան ունեի թղթի վրա: Իսկ հետո ես մտածեցի. «Սատանան տանի: Պետք է առաջարկություն անել»:

Փրկիչ զանգից հետո զույգը կապի մեջ էր և պարբերաբար զրուցում էր, այցելում իրար:

2015 թ. Բլեյքը Քևինին միացավ նրա գործուղման ժամանակ Շվեյցարիայում, որտեղ էլ ամեն ինչ տեղի ունեցավ: 5 ամիս անց նրանք արդեն ընատանիք էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել