Hraparak.am-ը գրում է.

Մենք տեղեկացանք, որ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նախարարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ աշխատակազմում խոսում են, որ Անափիոսյանը վերապատրաստման է մեկնում ԱՄՆ։ Ըստ ամենայնի,պայմանավորվել են, որ վերապատրաստման անվան տակ հեռանա, բայց իրականում կոնֆլիկտ է եղել։ 

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ մյուս փոխնախարար Լուսինե Առաքելյանը երկու ամիս առաջ է ազատման դիմում գրել և այդ պաշտոնը դեռ թափուր է։

Մենք կապ հաստատեցինք Արևիկ Անափիոսյանի հետ։ Նա ասաց․

«Երբ որ ինչ-որ մի բան տեղի ունենա, շշուկներին, կարծում եմ, իմաստ չունի հետևել։ Պաշտոնական ամեն ինչ կիմանաք»։ 

Իսկ կարո՞ղ է ԱՄՆ եք մեկնում՝ մեր հարցին, ասաց․

«Ամեն ինչ, ինչ-որ տեղի ունենա, հրապարակային կտեղեկացնեմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել