Tert.am-ը գրում է.

Արմավիրի մարզի «Նոյան» բնական հյութերի գործարանին իրենց ծիրանը հանձնած մի խումբ արմավիրցիներ բողոքում են, թե իրենց բերքը գործարանն ամբողջությամբ ընդունում է, սակայն վճարում է ընդունած բերքի քաշի մոտ 1/3-ից էլ քիչ մասի դիմաց, քանի որ մնացած մասը, ինչպես գյուղացիներն ասացին, «սկիդկա» են հանում:

«Երկու տոննա 200 կգ ծիրանը ընդունել են, դրանից սկիդկա են արել 1 տոննա 600 կգ-ը, իրենք վճարել են 600 կգ-ի համար ու էնքանը սկիդկա են արել որպես անորակ, բայց եթե անորակ էր, իրենք ինչի՞ են էդ 2 տոննա 200 կգ-ն ընդունել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Նոր Ամասիա գյուղի բնակիչ Վահագն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ մթերման հետ կապված վերջին շաբաթվա իրենց միակ խնդիրը դա է եղել: «Եվ ոչ թե միայն իմը, այլ բոլորի ծիրանն էլ մթերել են ու սկիդկա են արել, ու արդեն մոտ մի շաբաթ ա»,- ասաց նա՝ հավելելով, որ անձամբ գործարանի կառավարիչը՝ «Գագոն է դա անում»:

Այս մասին Tert.am-ը պարզաբանումներ խնդրեց «Նոյան» գործարանի տնօրեն Վահե Ղազարյանից: «Ծիրանը ինքնաթափերի մեջ են լցնում ու բերում, ծիրանը պետք է արկղով բերեն, ասում ենք՝ չենք ուզում մթերենք, ասում են՝ գոնե մի բան արեք: Այդ մեքենան դատարկում ենք ջրի մեջ, միրգը երկու անգամ լվացվում է, առաջին լվացման ջրի մեջ լուծվում է ծիրանի մոտ 50%-ը, երկրորդ լվացման ժամանակ էլ կորուստ է լինում, և այն, ինչ հասնում է հոսքագծեր, արդեն փաստացի քաշն է լինում»,- պարզաբանեց նա:

Վահե Ղազարյանի խոսքով՝ իրենք մարդկանց կանչում են ու ասում՝ տես քո բերած ծիրանի որ մասն է հասնում հոսքագծեր: «Հո մենք մեզ չենք որոշում, դրա համար ծիրան բերելու կուլտուրա պետք է ունենան, նորմալ արկղերով, փակ վիճակում»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել