Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ 2019թ. հունիսի 25-ին ԱԺ կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենքի համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019թ. հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժի­չի յուրաքանչյուր ձիա­ուժ հզորության հա­մար 150 դրամից, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության իմաստով՝ Օտարումը՝ դա մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի սեփականության իրավունքի փոխանցումն է որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց»։ Հետևաբար, նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։

Այսպիսով, 2019թ. հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչև 2020թ. ապրիլի 20-ը ներառյալ՝ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը, ինչի համար անհրաժեշտ է ․

 1․  հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կնքել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր

·      այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին,

կամ

·    առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf)  հղումով,

2․  կատարել եկամտային հարկի վճարումը՝

բանկային ծառայության միջոցով՝  900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը և  հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել