Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրը (World Cancer Day) ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Միջազգային հակաքաղցկեղային միության կողմից (International Union Against Cancer, UICC) սկսած 2005 թվականից:

Օրվա նպատակը այդ գլոբալ խնդրի վրա հասարակության ուշադրությունը գրավելն է, հիշեցնել, թե որքան վտանգավոր և տարածված են ուռուցքային հիվանդությունները:

Ամեն տարի, սկսած 2008 թ., յուրաքանչյուր տարին ունի իր դեվիզն ու նշանակությունը որոշակի թեմայով: Օրինակ՝ 2008 և 2009 թվականներին թեմաները համապատասխանաբար դարձել են «Երեխաների և երիտասարդների համար շրջակա միջավայրը դարձնել առանց ծխախոտի» և «Խրախուսել էներգետիկ հավասարակշռված կենսաձև՝ հիմնված ճիշտ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության վրա»: 2010 թ. թեման է՝ «Քաղցկեղ առաջացնող վիրուսների դեմ պատվաստումների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերում» (օրինակ HBV), իսկ 2011 թ.` «Երեխաներին և անչափահասներին սովորեցնել` խուսափելու արևից եկող ուլտրամանուշակագույն ճառագայթներով ճառագայթումից»: 2013 թվականին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շեշտադրումը հիվանդության մասին միֆերի և մոլորությունների պատճառած վնասների փարատումն է:

Քաղծկեղով հիվանդ լինելը ողբերգություն է: Սակայն մասնագետները հայտնում են, որ մեր ժամանակներում լավ հայտնի են քաղցկեղային հիվանդությունների առաջացման պատճառները, և դա հնարավորություն է տալիս կանխել նոր դեպքերի մոտավորապես 1/3-րդը: Վաղ փուլերում քաղցկեղի հայտնաբերումը բուժման հաջողության հնարավորություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել