Դիսնեյյան «Մուլան» մուլտֆիլմի էկրանավորման վերջին թրեյլերը հանդիսատեսներին ներկայացրել են Սուպերբոուլի եզրափակիչի՝ ԱՄՆ-ում Ֆուտբոլի ազգային լիգայի վճռորոշ խաղի հեռարձակման ընդմիջմանը: Այդ մասին հայտնել է Independent-ը:
Այդ հոլովակը դարձել է այն ամենաառաջին տեսանյութերից մեկը, որոնք ցուցադրել են մրցախաղի ընթացքում: Սյուժեի հիմքում 1998 թվականի դասական դիսնեյյան մուլտֆիլմնէ Հուա Մուլանի՝ Չինաստանի պատմությունից կին-մարտիկի վերաբերյալ լեգենդի մոտիվներով: Մուլանը (Լյու Իֆեյ) պատրաստվում է ճակատամարտի մասնակցել զառամյալ հոր փոխարեն, քանի որ կայսեր հրամանագրով յուրաքանչյուր ընտանիքից գոնե մի տղամարդ պետք է ծառայի բանակում: Մուլտֆիլմում գլխավոր հերոսուհու՝ Բորա Հանի հիմնական թշնամուն մարմնավորում է Ջեյսոն Սքոթ Լին, նրա կողմում է կախարդ Սիան Լանգը՝ Հուն Լիի կատարմամբ: Ռեմեյքի պրեմիերան պլանավորված է2020 թվականի մարտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: