Համացանցը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը։ Աշխատավայրում, տանը և տրանսպորտում մենք ուղարկում ենք հաղորդագրություններ և կլանում ենք «էլեկտրոնային» ինֆորմացիները։ Ամերիկյան Cumulus Media կազմակերպությունը համակարգել է վիճակագրությունների տվյալները և պարզել, թե ինչ են անում ինտերնետ օգտատերերը 1 րոպեում։

Ամեն րոպե աշխարհում ուղարկվում է 187 միլիոն էլեկտրոնային նամակ

Հրապարակվում է ավելի քան 481 հազար թվիթ

WhatsApp-ով գրվում է ավելի քան 38 միլիոն հաղորդագրություն

Ինստագրամում դիտվում է ավելի քան 174 հազար նկար

Ամեն ամիս օգտատերերն ավելի քան 3.7 միլիոն անգամ որևէ բան են փնտրում Գուգլում

Յութուբում դիտվում է 4.3 միլիոն տեսանյութ

Տեղադրվում է 375 հազար հավելված

973 հազար անգամ մուտք է գործվում Ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել