Factor.am-ը գրում է.

Իշխանություններն առայժմ չեմ մանրամասնում, թե ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի շրջանառվող նախագծով ինչ փոփոխություններ են սպասվում:

ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Մխիթար Հայրապետյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ պարզ կլինի փետրվարի 6-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ:

«Հրայր Թովմասյանն անհամատեղելի է նոր Հայաստանի տրամաբանության հետ, և վաղ թե ուշ նա պետք է հեռանա: Եվ այդ հարցը ոչ թե մենք ենք լուծում, այլ այդ հարցը լուծել է միակ իրավասություն ունեցող սուբյեկտը՝ ՀՀ քաղաքացին: Մեկ վայրկյան չկասկածեք, որ ՀՀ քաղաքացին ցանկանում է Հրայր Թովմասյանի հեռանալը: Այս իմաստով մենք կատարում ենք նրանց կամարտահայտությունը: Հրայր Թովմասյանի հեռանալը սարերի հետևում չէ»,- վստահեցրեց Մխիթար Հայրապետյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել