Ամերիկյան կինոռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» ռազմական դրաման, որը պատմում է երկու բրիտանացի պատանի զինվորների մասին, որոնք վտանգավոր հրաման են կատարում, BAFTA մրցանակաբաշխության ժամանակա հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

BAFTA մրցանակաբաշխության 9 անվանակարգերում առաջադրված կինոնկարը մրցանակ է շահել դրանցից 7-ում: Դրանցից են՝ լավագույն բեմադրող-նկարիչ, լավագույն ձայն, լավագույն օպերատորական աշխատանք եւ լավագույն տեսողական էֆեկտներ:

Օսկարակիր ռեժիսոր Մենդեսը, որը հանդիսատեսին հայտնի է «Ամերիկյան գեղեցկություն» եւ Ջեյմս Բոնդի ֆիմերից երկուսով, նույնպես մրցանակ է ստացել «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում:

Կինոնկարի պրոդյուսերը Ստիվեն Սպիլբերգն է:

BAFTA-ն բարեգործական անկախ կազմակերպություն է, որն օգնում, զարգացնում եւ պրոպագանդում է կինոն, ընտրելով եւ պարգեւատրելով կինոյի եւ հեռուստաընկերությունների լավագույն ստեղծագործությունները: Ակադեմիան կազմավորվել է 1947 թվականի ապրիլի 16-ին՝ բրիտանացի կինոռեժիսոր եւ սցենարիստ Դեւիդ Լինի ղեկավարությամբ եւ կոչվում էր Կինոյի Բրիտանական Ակադեմիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել