22 տարի առաջ այս օրը ԼՏՊ-ն հրաժարական տվեց:
Ես երեք տարի եղել էի իր կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը, պաշտպանել էի իրեն քաղաքական հարձակումներից, բայց 1996-ի ընտրություններից հետո հեռացել էի պաշտոնից՝ իշխանական համակարգի և անձամբ իր մասին իմ կարծիքը հայտնելով շատ բարձր մի պաշտոնյաի:
Նրա հրաժարականի օրը խնջույքի էի մասնակցում: Երբ այդ լուրը հասավ խնջույքականներին, մի աննկարագրելի ցնծություն համակեց բոլորին, որպիսին տեսել եմ մեկ էլ 2018-ի ապրլի 23-ին Ամիրյանի վրա ու Հանրապետության հրապարակում:
- Այս ցնծությունը երկար չի տևի,- ասացի մոտս գտնվողներին,- քանի որ այս մարդիկ միամտաբար կարծում են, թե իրենց կյանքի վատ բաներն առաջին դեմքով են պայմանավորված: Եվ որ ամենացավալին է, նոր իշխանություններն էլ են այդպես միամիտ: Իսկ դա նշանակում է, որ երկրում ոչինչ չի փոխվելու, և այս մարդիկ հիասթափվելու են:
Հետո եղավ այն, ինչ կանխատեսել էի․ ցնծությունն արագ մարեց, իսկ 1998-ի փետրվարի 3-ին ցնծացող այն նույն մարդիկ ուղիղ տասը տարի անց մարտնչում էին ԼՏՊ-ին ետ բերելու համար:
2018-ի ապրիլի 23-ին, տեսնելով հրապարակի ցնծացող բազմությանը, նույնն եմ ասել՝ միևնույն հիմնավորւմներով...