Panorama.am-ը գրում է.

«Նախագծերն ակնհայտ հակասահմանադրական են»,- լրագրողների հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով «ՍԴ մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին։

Վերջինիս խոսքով, օրինագծի մշակումը ՍԴ շուրջ զարգացող քաղաքական գործընթացների հերթական փուլն է, որ նախաձեռնվել է իշխող ուժի կողմից։

«Նախագծերի նպատակն է իշխող ուժի կողմից ՍԴ-ի շուրջ արհեստական ճգնաժամի խնդիրը լուծելը։ Ճգնաժամն արհեստական է, քանի որ որևէ սահմանադրական մարմնում ճգնաժամի առկայությունը վկայակոչում է տվյալ մարմնի կողմից իր սահմանադրական լիազորությունները և գործառույթները իրականացնելու անհնարինությունը։ Իսկ այս պարագայում մենք 2 տարի շարունակ ակնհայտորեն տեսնում ենք՝ նախ ինչպես է ՍԴ-ն արդյունավետ իրացնում իր լիազորությունները՝ նաև արդյունավետ փոխհամագործակցելով և՛ օրենդիր, և՛ գործադիր իշխանությունների, և թե նախագահի ինստիտուտի հետ։ Այսինքն, բոլոր ՍԴ դիմող սուբյեկտները հնարավորություն են ունեցել իրենց դիմումների հետ կապված ստանալու պատշաճ, վերջնական որոշում։ Սա վկայակոչում է, որ տվյալ մարմնում ճգնաժամային իրավիճակ առկա չէ»,- նշեց Մելոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել