Երեկ վարչապետն իր ընտանեկան թերթում` «Հայկական ժամանակում», իր ձեռքով հոդված էր գրել (հիշեցման կարգով, այդ թերթում գրվող բոլոր անոնիմ հոդվածներն իրենն են), որտեղ իրեն առաջնորդ էր կարգել 95%-ի՝ նպատակ դնելով պաշտպանել «չար» ու «վատ» 5%-ից:

Հիմա թվերով անդրադառնանք, ինչն ինքն ատում է, և առհասարակ, ցանկացած պոպուլիստ թվերն ատում է, քանի որ այնտեղ է ճշմարտությունը, սրանք տուրք են տալիս միայն փուչ խոսքերին` արդարացնելով իրենց անպատասխանատվությունը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդրանական ընտրություններում Նիկոլը (սխալ կլինի նշել նրա թիմը, քանի որ, եթե չլիներ Նիկոլի գործոնը, չեմ կարծում, թե կարող էին 5%-ի շեմը հաղթահարեր թիմ կոչվածը առանց նրա), վաստակեց 884 864 ձայն, որով դառավ «ամենալեգիտիմ» վարչապետը:

Իսկ հիմա տեսնենք, թե նա իրականում քանի տոկոսի թեկնածուն է:

2018-ի դեկտեմբերի դրությամբ մենք ունեցել ենք 2.593.140 ընտրող, ընտրությանը մասնակցել է 1.262.105 ընտրող կամ ընտրողների 48.6%-ը, մասնակցածներից 884 864-ը կամ 70.42%-ն իր ձայնը տվել է Նիկոլին:
884 864 ձայնն ընտրողների` 2.593.140-ի 36%-ն է:

Այսպիսով՝ 2018-ի դեկտեմբերի 9-ի դրությամբ Նիկոլին ձայն է տվել ընտրողների 36%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել