Նախկին ներկաները ....

Որոշ ՀՀ քաղաքաներ ասում են՝ թե բա «Հյրար Թովմասյանը նախկին ռեժիմի ներկայացուցիչա դրա համար պետքա հեռանա»:
Հարցա առաջանում՝ հարգելիներս բա էտ հիմնավորմամբ այլ պաշտոնյաների հրաժարականի պահանջը ինչո՞ւ չի առաջանում:

Հունվարի 25-ին Կապանում ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասեց հետևյալը՝ «ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ,ոչ էլ կունենամ, իսկ Հայաստանի հանրապետությունը պետքա ունենա Սահմանադրական դատարան:»

Ուրեմն՝ եթե տեղիակ չեք, ասեմ՝ ներկայումս 12 նախարարներից 6-ը նախկին իշխանության օրոք բավականին բարձր պաշտոններ են զբաղեցրել, եղել են նախկին կառավարության մաս, մասնավորապես՝

1) Ֆելիքս Ցոլակյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

Նախկինում՝
1999-2002 թթ. - ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար
2002-2003 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար
2003-2007 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
2007 թ. - ՀՀ Նախագահի խորհրդական
2007-2013 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
2013-2016 թթ. - ՀՀ Շիրակի մարզպետ
2016-2017 թթ. - ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
2017-2018 թթ. - ԱԺ պատգամավոր (ՀՀԿ խմբակցություն)

2) Տիգրան Խաչատրյան- ՀՀ Էկոնոմիկայի նախարար:

Նախկինում՝
1999-2001 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ
2001-2006 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2016-2018 թթ. - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

3) Ատոմ Ջանջուղազյան- ՀՀ ֆինանսների նախարար:

Նախկինում՝
1999-2000թթ.-ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ
2000-2008թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ
2007-2009թթ.- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` ֆինանսների և վարկի ամբիոնում ասիստենտ
2008-2016թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ
2016-2018թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալ

4) Զոհրաբ Մնացականյան- ՀՀ արտաքին գործերի նախարար:

Նախկինում՝
1999-2002թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ
2002-2008թթ. - Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2002-2008թթ. - Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
2008-2011թթ. - Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2011-2014թթ. - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող
2014-2018թ - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան

5) Դավիթ Տոնոյան- ՀՀ պաշտպանության նախարար:

Նախկինում՝
2009-2010թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ
2010-2017թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
2017-2018թթ. - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

6) Էրիկ Գրիգորյան- ՀՀ Շրջակա միջավայրի նախարար:

Նախկինում՝
2009-2011թթ.-ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետ
2017թ. - ՀՀ վարչապետի օգնական
2017-2018թթ. ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ,

Այսինքն՝ ներկա կառավարության կեսը եղել է նաև նախկին կառավարության մաս:

Բացի դա ՝

7) Հունան Պողոսյան- ՀՀ Սյունիքի մարզպետ

Նախկինում՝
1999-2000 թթ. - Կենտրոնական ՆԳ բաժնի պետ
2000-2001թթ. - Արաբկիրի ՆԳ բաժնի պետ
2001-2004 թթ.- Երևան քաղաքի ՆԳ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ
2004-2008 թթ. - ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ
2008-2010 թթ. - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ
2010-2018 թթ. - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

8) Ստեփան Մնացականյան- ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահ

Նախկինում՝
1998-2000թթ.- ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
2000թ.-2018թ.- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ

9) Դավիթ Անանյան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Նախկինում՝
1999-2000 թթ.- Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության հարկերի հաշվառման բաժնի պետ
2016-2018 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

10) Արթուր Դավթյան - ՀՀ գլխավոր դատախազ

Նախկինում՝
2006-2007թ.- ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ
2007-2008թթ.- ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ
2008-2012թթ.- ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ
2012-2013թթ.- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ
2013-2016թթ.- Երևան քաղաքի դատախազ
2016 թվականից մինչ օրս -ՀՀ գլխավոր դատախազ

11) Արթուր Ջավադյան-ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Նախկինում՝
2003-2008թթ.- ՀՀ կենտրոնական բանկ, ԿԲ նախագահի տեղակալ
2008թ.-ից առ այսօր - ՀՀ կենտրոնական բանկ, նախագահ

12) Տիգրան Մուկուչյան - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ

Նախկինում՝
1998-2000 թթ.- ՀՀ վիճակագրության, վերլուծության և պետական ռեգիստրի նախարարի տեղակալ, ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության պետ։
2000-2003 թթ.- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, պետական ռեգիստրի պետ։
2003-2005 թթ.- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
2005-2007 թթ.- ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ։
2008-2010 թթ.- ՀՀ վարչական դատարանի նախագահ։
2010 -2011 թթ. - ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ
2011 -ից առ այսօր - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ

13) Լևոն Յոլյան - ՀՀ hաշվեքննիչ պալատի նախագահ

Նախկինում՝
2000-2007թթ. - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
2007– 2016թթ. - ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ
2016թ. փետրվարի 29-ից սեպտեմբերի 20-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
2017թ.– 2018թթ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ

14) Կամո Արեյան- Երևանի քաղաքապետի խորհրդական

Նախկինում՝
1997-2001 թթ-ին - Երևանի քաղաքապետի տեղակալ, 1998 թ-ի փետրվար-մայիս ամիսներին - Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։
2001-2002 թթ-ին -ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
2002-2003 թթ-ին-ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ։
2003 - 2009 թթ-Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։
2009 թ-ի հուլիսի 6-ին-Երևանի քաղաքապետի տեղակալ։
2013 թ. մայիսին ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
2017թ. մայիսի 14-ին - ՀՀԿ ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
2017թ. հունիսի 16-ին -Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

15) Արմեն Սարգսյան-Հայաստանի Հանրապետության նախագահ

Նախկինում՝
1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
1996-1997թթ. ՀՀ վարչապետ
1991-1996թթ․, 1998-2000թթ․,2013 -2018թթ. - Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան
2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից (նախկին իշխանությունների ժամանակ) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ

Հ.Գ. Ասածիս բուն իմաստը նրանում է, որ պետք է գնահատվեն մարդկանց աշխատանքը և մասնագիտական կարողություննեը, այլ ոչ թե նախկինում պաշտոն զբաղեցրած դիրքը, կամ свой чужой լինելը: Իսկ Դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակում առհասարակ պետք է գործի իշխանությունների տարանջատման սկզբունքը և սահմանադրությունը: Օրենսդիր և գործադիր մարմինների լիազորություների մեջ չի մտնում ՍԴ կազմի հետ կապված հարցերը որոշելը:

Քոթանջյան Տիգրան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել