Ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Ջոդի Ֆոսթերը կնկարահանի ֆիլմ՝ հիմնված Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի հափշտակման իրական պատմության վրա, հայտնում է Deadline-ը:
Աղբյուրը պարբերականին պատմել է, որ Los Angeles media fund մեդիա ընկերության ղեկավարներ Ջեֆրի Սորոսը և Սայմոն Հորսմանը «Օսկար»-ի մրցանակակրին նշանակել են դրամայի ռեժիսոր, որը հիմնված է Սեյմուր Ռայթի Day they stole the Mona Lisa («Օրը, երբ նրանք գողացան «Մոնա Լիզան») գրքի վրա: Ժապավենն առայժմ անվանում չունի: Հանցագործությունը տեղի է ունեցել 1911 թվականին: Այն ժամանակ երեք տարաբանվորներ սպասել էին Լուվրի փակմանը և դուրս տարել նկարը: Գլուխգործոցը Ֆլորենցիայում հայտնաբերել են սոսկ երկու տարի անց: Կինոնկարի թողարկման ժամկետն առայժմ հայտնի չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել