ՍԴ շուրջ սկսված այս խայտառակ «զարգացումների» մի ճյուղն էլ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործն է, որն ի դեպ հարուցվել է վերջերս անկախացած պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդմամբ։
Կարծում եմ համոզվել ենք չէ, որ Արման Բաբաջանյանը մեղմ ասած չի փայլում իրավական գիտելիքներով, ուր մնաց քրեական դատավարության ու իրավունքի վերաբերյալ խորացված գիտելիքներով։
Եվ ահա, լուրեր են պտտվում առ այն, որ լուսավորից անդին անցած պատգամավոր Բաբաջանյանի այդ հանրահռչակ տեքստը գրվել է հենց Կարեն Զադոյանի անմիջական քավորությամբ։
ՍԴ նախագահի թափուր պաշտոն vs սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ երկբևեռ կոմբինացիան, որը ՍԴ դեմ սկսված, բայց ձախողված իշխանական բլիցկրիգի ֆունդամենտալ բաղկացուցիչն է, փաստորեն առանց պարգևատրման չի մնում։
Ինչ վերաբերում է նրա մասնագիտական որակներին, ապա խոզի և տուռնիկի ժողովրդական խոսքն ամեն բան ասում է։