Մել Գիբսոնը եւ Դեննի Գլովերը վերստին կհանդիպեն «Մահացու զենք 5» ժապավենի նկարահանման հարթակում: Այդ մասին հայտնել Է NME-ն:
Սցենարը դեռեւս ավարտին չի հասցվել, բայց արդեն հայտնի Է, որ Գիբսոնը եւ Գլովերը կմասնակցեն նախագծին: «Դա կլինի ֆրանշիզայի վերջին ֆիլմը: Ռիչարդ Դոնները դարձյալ կվերադառնա որպես դրա ռեժիսոր: Կվերադառնա նաեւ օրիգինալ դերասանական կազմը: Դա ապշեցուցիչ Է: Ռեժիսորի համար դա խիստ անձնական պամություն Է»,- ասել Է պրոդյուսեր Դան Լինը: Նրա խոսքով՝ երկար սպասված ժապավենի սյուժեի կենտրոնում վերստին կհայտնվեն դետեկտիվներ Մարտին Ռիգսը եւ Ռոջեր Մերտոն: Հնարավոր շարունակության շուրջ մի քանի տարի տեւած բանավեճերից հետո սա այն բանի առաջին պաշտոնական հաստատումն Է, որ հաջորդ «Մահացու զենքն» ընթացքի մեջ Է: 2012 թվականին Գիբսոնը հավաստիացնում Էր, թե ոչ ոք չի կարողանա իրեն համոզել նկարահանվելու դրանում: Ֆրանշիզայի չորրրորդ մասը Էկրան Է բարձրացել 22 տարի առաջ, իսկ ամենաառաջին ֆիլմը՝ 1987 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: