...կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ լիակատար հանձնառություն... Ի՞նչ.... Երբե՜ք, երբե՜ք նման բան չի ասվել... բանակցությունների ողջ պատմության ընթացքում: Ողջ:
Իսկ ի՞նչ է փոխվել, որ համանախագահները նման, կարելի է ասել, ոչ դիվանագիտական ձևակերպում են օգտագործում: Հիշեցի մեկին, ով ասուլիսների ժամանակ սիրում է տարբեր քրեական գործերի մանրամասներ պատմել` ոտնատակ տալով օրենքի պահանջը: Երևի ԵԱՀԿ միջնորդներն էլ են հասկացել, որ գործընթացում ներգրավված է մեկը, ով տեսախցիկներ տեսնելիս կորցնում է ինքն իրեն ու սկսում է պատմել ոչ միայն այն ամենն, ինչ իրական է, այլև իրականի տեղ մատուցելով պահի տակ մտքի փչածը` ամեն անգամ հիմար վիճակում դնելով իր հնարավոր բոլոր ենթականերին ու գործընկերներին` թե՛ ներսում, թե՛ դրսում:
Ամեն ինչ օբյեկտիվ է` լիակատար պահպանել կոնֆիդենցիալությունը: Ես ԵԱՀԿ միջնորդ համանախագահներին լրիվ հասկանում եմ: Լրիվ: