Ermenihaber.am-ը գրում է.

Հունվարի 29-ին թուրքական նավատորմին պատկանող նավերը հասել են Տրիպոլիի նավահանգիստ: Այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով լիբիական լրատվամիջոցներին:

Ըստ հրապարակման՝ լիբիական 128TV-ին ականատեսները պատմել են, որ չորեքշաբթի առավոտյան թուրքական 2 նավերով Տրիպոլի են բերվել զինվորականներ, իսկ մեկ բեռնափոխադրող նավով` տանկեր:

Լիբիական մեկ այլ աղբյուր՝ «Ahmar Libya» կայքը հայտնել է, որ բերված զենք-զինամթերքը տեղափոխվել է Տրիպոլիի կենտրոնում գտնվող ավիաբազա:

Նույն աղբյուրը հայտնել է նաև, որ Միսրաթա օդանավակայանում վայրէջք է կատարել «Աֆրիկյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռ, որում եղել են 40 թուրք սպաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել