Ձեռնարկատեր Իլոն Մասքի կարողությունը հունվարի 29-ին մեկ ժամվա ընթացքում ավելացել է 2,3 մլրդ դոլարով՝ կապված նրա Tesla ընկերության շուկայական կապիտալիզացիայի մեծանալու հետ: Այդ մասին վկայում է Bloomberg գործակալությունը:

Նյու Յորքի ֆոնդային բորսայի ամփոփագրի համաձայն՝ չորեքշաբթի օրը սակարկությունների փակման պահին Tesla-ի բաժնետոմսերի գնանշումներն աճել են 14,09 դոլարով (2,49 տոկոսով)՝ մինչեւ 580,99 դոլարի նշագիծ: Դրանից հետո այդ ցուցանիշն ավելացել է եւս 12 տոկոսով՝ մինչեւ 649 դոլար: Դա պայմանավորել է Մասքի կարողության աճը մինչեւ մոտավորապես 36 մլրդ դոլար, որից 14,6 մլրդ դոլարը բաժին է ընկնում նրա բաժնամասին Spacex ընկերությունում: Forbes-ը հունվարի 29-ի դրությամբ Մասքի կարողությունը գնահատում էր 32,3 մլրդ դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, որը կազմում է հանդեսը, Մասքը 28-րդից բարձրացել է 23-րդ տեղը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել