Արագ սննդի KFC ռեստորանային ցանցը ճաշացանկի մեջ կմտցնի Beyond Meat ընկերության արհեստական հավի նագետսներ: Նոր մթերքը կփորձարկվի փետրվարի 3-ին ԱՄՆ Շառլոտ եւ Նեշվիլ քաղաքների KFC-ի 70 մասնաճյուղերում: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Փորձը նախկին տեստերի շարունակությունը կլինի: Նախորդ փորձարկումները եղել են 2019 թվականի ամռանը Ատլանտում: Այն ժամանակ արհեստական մսի ողջ խմբաքանակը վաճառվեց 5 ժամում: Դրանից հետո Beyond Meat-ը աշխատում էր մթերքի որակի լավացման վրա՝ նոր միսն այնպիսի տեսք ունի, ասես իսկական հավից լինի:

Սակայն նոր նագետսները կարող են հիասթափեցնել բուսակերներին: Չնայած նրան, որ դրանք բուսական ծագման մսից են, նագետսները KFC –ում տապակելու են այն ձեթի մեջ, որի մեջ սովորական հավ են տապակել:

2019 թվականի սեպտեմբերին նմանատիպ փորձարկում էր կատարել «Մաքդոնալդսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել