14․12․2019թ․-ին ձեր սրտի նախարարն իր Ֆեյսբուքի էջում հրապարակել է մի տեսանյութ (տե՛ս նկարը), որում մի քանի դեռահասներ ռեստորանում նարգիլե են ծխում:
Չեմ ողջունում թե՛ երեխաների նարգիլե ծխելու և թե՛ նրանց ծնողների կողմից այդ նարգիլեն պատվիրելու փաստը, սակայն հաշվի առնելով, որ հրապարակված են անձնական տվյալներ, դիմել եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ այս երևույթի վերաբերյալ իրավական գնահատական ստանալու ակնկալիքով:
Այսօր ստացա պատասխանը, ըստ որի՝ ձեր սրտի նախարարի արարքը հերթական անգամ խախտում է մարդու իրավունքները:
Մեջբերում. «... Ձեր դիմումով բարձրացված խնդիրների կապակցությամբ տեսագրության մեջ նկարահանված երեխաները կամ վերջիններիս ծնողները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարին՝ պահանջելով, որ վերջինս հեռացնի իր գրառումը և տեսագրությունը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը կամ դատարան»:
Ցավում եմ, որ, դե յուրե լինելով առողջապահության նախարար, սույն էակը խախտում է մարդու իրավունքներն իր նախագծերի էմոցիոնալ փաթեթավորում տալու և առաջ մղելու նպատակով...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրված ամբողջական պատասխանը կհրապարակեմ քիչ անց: