Միջնադարն այն ժամանակաշրջանն է, որը շոկային կարող է լինել անգամ ամենազարգացած մարդու համար։ Ինչքան էլ դժվար լինի պատկերացնել, բայց կրոնական ավանդույթները ստիպում էին մարդկանց ապրել այնպիսի կյանքով, որպիսին որ դժոխային կարող է թվալ յուրաքանչյուրին։ Կրոնական ավանդույթները չէին շրջանցում անգամ սեռական հարաբերությունները, ավելին՝ դրանք մեծամասամբ կենտրոնացած էին հենց սեռական հարաբերությունների վրա։ Ահա թե եկեղեցին ինչպես էր պայքարում սեռական հարաբերությունների դեմ՝ համարելով դրանք արատավոր։ 

Ամեն բան սկսվեց նրանից, որ միջնադարի եկեղեցականները սկսեցին վստահեցնել, որ սեռական հարաբերություններն ուղղված են մարդուն մեղքերի մեջ թաղելուն։ Եթե տղամարդն անգամ ամուսնացած է, ապա պետք է սեռական հարաբերություններ ունենա իր կնոջ հետ միայն այն ժամանակ, երբ ուզում է երեխա ունենալ։ Ըստ միջնադարյան հոգևորականների՝ բացի երեխա ունենալուց՝ չկա որևէ այլ բան, որ կարող է արդարացնել իրար հետ սեռական հարաբերություններ ունենալը։ 

Կային հոգևարականներ, ովքեր անգամ վստահեցնում էին, որ ամեն անգամ կնոջդ համբուրելիս դու հայտնվում ես շատ մեծ մեղքի առաջ, ավելին՝ ամուսնանալն առհասարակ չի խրախուսվում։ Եթե տղամարդն իրեն համարում էր հոգևորական, վստահեցնում էր, որ ապրում է եկեղեցու կանոններով, ապա նա պետք է կենտրոնանար միմիայն հոգևոր կյանքի վրա, մոռանար ամուսնության մասին։ Եկեղեցականներն անգամ առաջարկում էին հեռացնել նրա սեռական օրգանը, որպեսզի, եթե նա ցանկանա վերադառնալ մեղսավոր էությանը, չկարողանա դա անել։ 

Ցավն այն է, որ քիչ չէին այնպիսի տղամարդիկ, ովքեր գնում էին այդ քայլին՝ դրախտում հայտնվելու համար։ Սա դեռ ամենը չէ։ եթե տղամարդը, ի վերջո, ամուսնացել էր ու որոշել էր իր կյանքը կնոջ հետ կապել, ապա նա երբեք չպետք է դավաճաներ իր կնոջը։ Եթե անգամ ամուսիններն իրար չէին հասկանում և ուզում էին բաժանվել, ապա եկեղեցին երբեք նրանց չէր թույլատրում բաժանվել, և նրանք պետք է ամբողջ կյանքում միասին ապրեին, իսկ եթե որոշում կայացնեին ձևական ապրել իրար հետ ու կողքից էլ լինել իրենց նոր սիրելի մարդու հետ, ապա դաժանորեն պատժվում էին։ 

Կանանց հրապարակայնորեն ամոթանքի դիմակ էին հագցնում, որը ծակում էր կնոջ դեմքը, ու կիրառում էին այնպիսի մեթոդներ, որոնցից հետո ոչ մեկ չէր էլ մտածում դավաճանության մասին։ 

Բայց վերադառնանք ամուսնությանը։ Եթե անգամ տղամարդը որոշել էր կյանքը կապել կնոջ հետ, ապա նա պետք է հետևեր մի քանի կանոնների։ Նախ՝ երբեք պետք է սեռական հարաբերություններ չունենար կնոջ հետ եկեղեցի գնալու օրերին։ Այսպիսի արգելված օրերի ցուցակը վերջ չուներ՝ հղիության ընթացքում, բոլոր եկեղեցական տոների ընթացքում, ամուսնության առաջին 3 օրը, պատարագի օրերին, ամեն կիրակի օրը։ 

Այսպիսի արգելված օրերի ցանկն այնքան մեծ էր, որ ամուսինները հաճախ համաձայնվում էին ուղղակի իրար կողք քնել ու իրար հետ ոչ մի սեռական կապ էլ չունենալ։ Սա եկեղեցին կոչում էր «իմաստուն որոշում»։

Թվում է՝ այսպիսի մեթոդներից հետո մարդկությունը պետք է վաղուց վերացած լիներ գոնե միջնադարյան Եվրոպայում, բայց ոչ։ Մարդը ամեն դեպքում մնում էր մարդ։ Շատ հաճախ մարդիկ չափազանց գաղտնի, բայց շարունակում էին սեռական կապեր հաստատել, ու դրա արդյունքում ծնվում էին շատ երեխաներ, որոնք էլ հենց փչացնում էին մարդկությունը «սուրբ» դարձնելու եկեղեցու ծրագրերը, ըստ որոնց, եթե մարդիկ դադարեն սեռական հարաբերություններ ունենալ, ապա բոլորս մի օր կապրենք իդեալական հասարակությունում, որը Աստծո նման անմեղ կլինի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել