Չգիտեմ՝ կճանաչեք էս տղուն, թե չէ, բայց ինքը «Իմ քայլից» պատգամավոր ա, կինն էլ՝ լրիվ պատահական ԱԺ խոսնակի ռեֆերենտ։ Ժամանակին կարգին տղա էր, բայց հետո դարձավ մոլի նիկոլական, ու առաջվա լավ տղուց համարյա բան չի մնացել։
Ու հիմա էս մեր ախպերը ստատուս ա գրել ճռճռան բառերով, խոսում ա տեղեկացված լինելու իրավունքից ու մեղադրում իր ասած «կոնկրետ շահեր հետապնդող լրատվամիջոցներին» քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքի վրա թքած ունենալու մեջ...
Վահագն ջան, դու Հ1 նայո՞ւմ ես, դու ընդհանրապես, բացի Նիկոլի ֆեյսբուքյան էջից, ուրիշ բան կարդո՞ւմ ես։ Ախպեր, վերջապես դու Հայաստանո՞ւմ ես ապրում։ Ո՞նց կարա էս վերջին շրջանի անարխիայի, ամենաթողության, սահմանադրության բռնաբարությամբ ու աջ ու ձախ խաբող ու լկտիաբար ստող քաղաքական ուժի ներկայացուցիչը հելնի ու աներեսավարի խոսա, որ ինչ-որ լրատվականներ ոտնահարում են քաղաքացու իրավունքները։
Վահագն ջան, վստահ եմ՝ թմրանյութեր չես օգտագործում, բայց վստահ չեմ, որ էս ամենը լուրջ ես ասում։ Ախպոր պես, ավելի լավ կանեք՝ էս ֆոնին ձեններդ կտրած նստեք, քանց թե էլ ավելի ծիծաղելի վիճակում հայտնվեք։ Ու հետայսու հիշի՝ եթե Հայաստանում կա մեկը, ով խախտում ա քաղաքացու իրավունքները, ով թքած ունի Սահմանադրության վրա, ով աջ ու ձախ գործեր ա կարել տալիս իր ընդդիմախոսների վրա, էդ միմիայն քո քաղաքական պապան ա, քեզ «Արմքոմեդիի» կոմիկից պատգամավոր սարքող Փաշինյան Նիկոլը։ Ուրիշ տեղ մի փնտրի էդ «չարագործներին»։