Ավստրալիայում դատել են մի քանի երկրներում գործող մանկապիղծին, հաղորդում է Daily Mail-ը:

Դատավճռի համաձայն՝ 53-ամյա Բորիս Կունսևիցկին մեղավոր է ճանաչվել 59 հանցագործությունների համար, մասնավորապես՝ մանկական պոռնոգրաֆիայի տարածման և արտադրության, նաև անչափահասների բռնաբարության: Մանկապիղծը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման: Նա վաղաժամկետ ազատման համար կարող է դիմել 28 տարուց ոչ շուտ:

Կուսնևիցկին համարվում է երկրի պատմության մեջ ամենասարսափելի մանկապիղծը: Նշվում է, որ նա բռնաբարել է առնվազն 47 տղայի և տարածել է ավելի քան 35 հազար լուսանկար և 4800 տեսանյութ՝ Ավստրալիայի տարածքից դուրս: 2002-2017 թվականների ընթացքում նա ապօրինի պոռնոգրաֆիա է վաճառել Ֆիլիպիններում, Սինգապուրում և Ինդոնեզիայում: Քննիչները շեշտում են, որ հանցագործությունների մեծ մասը կատարվել է Ֆիլիպիններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել