Համացանցում հայտնվել Է Ջասթին Լինի «Ֆորսաժ 9» մարտաֆիլմի առաջին պաշտոնական թիզերը: Դրանում Դոմինիկ Տորետոն (Վին Դիզելը) որդու հետ տրակտորով է զբաղված ֆերմայում: Գլխավոր հերոսը չի կարող մրցարշավներին նույնքան ժամանակ տրամադրել, որքան նախկինում։
Այնուհետեւ Դոմինիկը եւ Լետի Օրտիսը (նրա դերը կատարում է Միշել Ռոդրիգեսը) տղային պառկեցնում են քնելու: Լետին տղային է տալիս խաչով շղթա եւ ասում. «Քո հայրն այն տվել է ինձ, իսկ ես պատրաստվում եմ այն հանձնել քեզ՝ պաշտպանվելու այն բանից, ինչ կկատարվի»:
Դրանով տեսահոլովակն ավարտվում է: Լիարժեք թրեյլերն սպասվում է հունվարի 31-ին, իսկ կինոնկարի պրեմիերան պլանավորված է ընթացիկ տարվա մայիսի 21-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել