Ուշադրություն,
Հարգելի՛ հայրենակիցներ, իմ պարտքն եմ համարում ձեզ տեղեկացնել, որ «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ-ն տարիներ շարունակ զբաղվում է խարդախությամբ, և հիմա արդար դատավճիռ ստանալու ճիշտ ժամանակն է (այն դատավճիռը  որն ինչ-ինչ տարօրինակ պատճառներով հետաձգվում է)։

Ուզում եմ հիշեցնել, որ «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ-ի գործունեության պատճառով տուժել եմ ոչ միայն ես՝ Տիգրան Մալխասյանս ու իմ ընտանիքը, այլ նաև ավելի քան քառասուն վարկառուներ։

Հայաստանի Հանրապերության տարածքում գրանցվել են բազմաթիվ իրավախախտումներ «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ-ի կողմից։

Դա անմարդկային քայլ է և անօրինական գործունեություն, քանի որ ամբողջ ընթացքը հիմնված է խաբեության, կեղծիքի, խարդախության վրա և չի համապատասխանում որևիցե նորմի։

Խարդախության բազմաթիվ դեպքերից կբերեմ մեկ օրինակ. հայրս բանկին վճարել է 18 մլն դրամ, բայց «Էքսպրես կրեդիտ» ՈՒՎԿ-ն փաստաթղթի մեջ նշել է 1.8 մլն դրամ։ Երբ հայրս գտնվում էր Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում, իր փոխարեն ստորագրվել է դատարանի կողմից տրամադրված ծանուցագիրը։
Ես կհրապարակեմ գործին վերաբերող բոլոր մանրամասները՝ ով էր դատավորը, դատախազը, հետաքննիչները, և ինչպիսին էին իրենց գործողությունները։ Սա միայն մեկ օրինակն էր այն բազմաթիվ խարդախություններից, որոնցով զբաղվել է «Էքսպրեսս Կրեդիտը» տարիներ շարունակ։

Արդար դատավճռի մեր սպասումներն ապարդյուն էին. շատ տարօրինակ կերպով դեռ ձգձգվում է գործընթացը, և մենք ՝ «Էքսպրեսս Կրեդիտի» խարդախ գործունեությունից տուժածներս, ՀԻՆԳՇԱԲԹԻ՝ ժամը 10։00-ին, լինելու ենք ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ ՝ արդարություն պահանջելու համար։

Մեր կռիվն իշխանությունների կամ կոնկրետ պաշտոնյաների դեմ չէ, մենք պայքարում ենք հանուն արդար դատավճռի, ու եթե ԴՈՒ ևս տուժել ես «Էքսպրեսս Կրեդիտի» գործունեության պատճառով կամ ցանկանում ես վերականգնել արդարությունը հետագա զոհերից խուսափելու համար, ապա ուրախ կլինենք ՔԵԶ տեսնել ՄԵՐ կողքին։

*Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել