Անցած տարվա դեկտեմբերի սկզբին մի շարք հարցերի պատասխաններ ստանալու վերաբերյալ հարցում էի ուղղարկել ԱԺ նախագահին, ի դեպ, որոնց մի մասն արդեն հրապարակվել է, մնացածը` ոչ: Անցել է գրեթե երկու ամիս, բայց հարցմանս պատասխանը չեմ ստացել: Իշխանության թափանցիկությունից և հաշվետվողականությունից խոսող Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը շարունակում է խախտել իմ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը: Միրզոյան Արարատին էլ հիշեցնում եմ իր «Հայաստանը ժողովրդավարական բաստիոն է» արտահայտությունը և պահանջում են գոնե մի փոքր քիչ ստել և կատարել իրեն վերապահված պարտականությունները:

Հիշեցնեմ, որ օրենքով հասանելի տեղեկատվություն չստանալու խնդրով դատական հայցեր ներկայացրել էի Երևանի քաղաքապետարանի և վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի` ֆեյքերի ֆաբրիկայի դեմ:

Տեսնենք՝ հաջորդը որ պետական կառույցը կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել