Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը «Օսկար» կինոմրցանակին մեղադրել է սպիտակամորթ թեկնածուների օգտին խարդախությունների մեջ: Նրա սյունակը հրապարակել է The Washington Post-ը:
Հեղինակը հայտարարել է, որ նախկինում մրցանակաբաշխության ժամանակ ռասայական բազմազանության հետ կապված իրավիճակը շատ ավելի վատ էր: «Ես բավական ծեր եմ և հիշում եմ այն ժամանակները, երբ Հոլիվուդում ընդամենը մի քանի աֆրոամերիկացի ռեժիսորներ կային և մեկ կին ռեժիսոր՝ Իդա Լուպինոն»,- ասել է նա՝ բացատրելով, որ Լուպինոն երբեք չի առաջադրվել «Օսկարի»:
Քինգը նշել է, որ որոշ տաղանդավոր կինոգործիչների անտեսումը կապված է ժյուրիի կազմի հետ: Նշվում է, որ ութ տարի առաջ այն 94%-ով բաղկացած էր սպիտակամորթներից և 77%-ը տղամարդիկ էին: Այս տարի կանայք կազմում են ժյուրիի անդամների ընդհանուր թվի 32%-ը: Գրողի խոսքերով, Ամերիկյան կինոարվեստների ակադեմիան փորձում է փոխել ռասայական և գենդերային բազմազանության իրավիճակները, բայց դա անում է շատ դանդաղ: Եզրափակելով՝ Քինգը հիշեցրել է, որ մենք բոլորս ապրում ենք անկատար աշխարհում, և «Օսկարի» անվանակարգերը միայն հաստատում եմ դա: