Tert.am-ը գրում է.

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր անդամ, «Բլոգնյուզ» կայքի հիմնադիր Կոնստանտին Տեր–Նակալյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ իրենց բոլոր ընկերներն արդեն ազատության մեջ են: «Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը բերման էին ենթարկվել թմրամիջոցներ պահելու կասկածանքով, ինձ էլի ասֆալտին փռելով բերման էին ենթակել՝ ապօրինի զենք զինամթերք ունենալու կասկածանքով: Այս պահին Արթուր Դանիելյանը հիվանդանոցոմ է և պետք է ստուգումներ անցկացվեն, քանի որ բերման ենթարկելու ընթացքում վնասվածքներ էր ստացել»-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն են բերման ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն ու միաբանության հիմնադիր անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը, ինչպես նաև այլ անդամներ։

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ Կոստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ դժվար է տրամաբանական շղթան գտնել բավականին հիվանդ երևակայություն ունեցող ու բացարձակ ֆիզիկապեսս առողջ վարչապետի գործորողություններում: «Հիշենք, որ պաշտոնավորման ընթացքում վերջին երկու օրերին ամենախորտակիչ իմիջային հարվածի տակ էր հայտնվել Նիկոլ Փաշինյանը և հայտնվել էր իր իսկ մեղքով: Երբ երեկ թվում էր, որ Նիկոլն էլ խայտառակվելու տեղ չունի, մենք տեղեկացանք, որ ասպարեզ նետվեց հետևից գրկված Ալեն Սիմոնյանի թեզը և ինչից հետո ամբողջ ֆեյսբուքը հետևից գրկում էր Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ստեղծված ֆոնի ներքո Նիկոլ Փաշինյանը մտածում էր, որ իր իշխանությանը հաշված օրեր են մնացել և այս ձևով բերման ենթարկելով տատանվող մասսայի համար շոու արեց՝ ցույց տալով, որ ինքը ուժեղ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել