Ինչ տիպի պանիկա պիտի լինի մոտդ ու ինչ տիպի հարգանքի բացակայություն Հայոց բանակի հանդեպ, որ էս տոն օրով քո հիմար գրչի պատմությունը կոծկելու հերթական անիմաստ փորձի տեսքով կոպիտ կերպով բերման ենթարկես քաղաքական ընդդիմախոսներիդ։
Չգիտեմ՝ Արթուրին ու «Ադեկվադի» մյուս տղաներին ինչի համար են բերման ենթարկել, բայց Նարեկի մոտ ապօրինի զենք են փնտրել իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա։ Պարզ ա, որ չգտան։ Ու հիմա ի՞նչ պիտի լինի։ Պետք ա շատ-շատ-շատ անկեղծ ու նույնքան մասսայական ներողություն խնդրեն Մալյանից, խոսք տան, որ նման բան այլևս երբեք չի լինելու ու ներքին քննություն անցկացնեն տվյալ դեպքի վերաբերյալ, տեսնեն՝ էդ ինչ տենց անվստահելի տեղեկություններ են, որտեղից են գալիս ու ինչու են դրանք այդքան անորակ։
Ակնհայտ է, որ այս գործողությունները չէին կարող իրականացվել առնվազն առանց Նիկոլի իմացության, ավելին՝ դրանք, ամենայն հավանականությամբ, կատարվել են Նիկոլի անմիջական ցուցումով, քանի որ այլ պարագայում բանակի օրը չէր արվի նման բան։
Դասալիք Նիկոլի համար այսօր ոչ էլ տոն ա, ինքը ոչ էլ մտածել ա, թե արտառոց բան կա հենց այսօր նման ռեպրեսիվ գործողություններ իրականացնելու մեջ, ու սա խայտառակություն է։ Լավ ավարտ սա չի կարող ունենալ, էս սաղ քայլառաստները իշխանափոխությունից հետո պետք ա փախնեն շատ արագ ու շատ հեռու, եթե, իհարկե, հասցնեն...