Tert.am-ը գրում է․

«Հավատարմության առհավատչյա», «առարկայական փաստ», «անհամաչափ պատասխան», «մեսիջ –խնդրանք», «քծնանք»: Այս ամենը պարզապես բառեր չեն, այլ մի գրչի պատություն, որն ապացույց չէր, բայց ջրի երես հանեց բազմաթիվ ապացույցներ:

Նախապատմությունը հայտնի է. Նիկոլ Փաշինյանը Կապանի ասուլիսում անդրադարձավ ՍԴ նախագահին՝ ասելով, որ վերջինս իրեն առաջարկել է իրեն ծառայությունները: Փաշինյանը ենթադրում էր, որ 100 փաստի ստերի թվում այս մեկն աննկատ կմնա, և չենթադրեց, որ Սահմանադրական դատարանի նախագահը ապացույցներ է պահանջելու, որը կհաստատեր վարչապետի ասածը, այլապես զրպարտության հոդվածով դիմելու էր դատարան:

Փաշինյանը դեռ Կապանից անոնս արեց, որ ապացույցն անհամարժեք է լինելու մի բա էլ հավելեց, որ ինքը չէր ուզում, իրեն ստիպեցին: Հետո որոշեց մնալ Կապանում, իսկ ապացույցը Երևանում էր:

Այդ հայտարարությունից հետո զարգացումները երկու ուղղությամբ էին. առաջինը՝ տրամաբանող մարդկանց մոտ հարցեր էին առաջանում, որ եթե նման հուժկու ապացույց ուներ, ապա ինչո՞ւ էր Ազգային անվտանգության ծառայությանն ուղարկում Հրայր Թովմասյանի հայրական տան տանիք, ինչո՞ւ էր Հատուկ քննչական ծառայության քննիչներին լուսաբացին ուղարկում Սահմանադրական դատարանի նախագահի տուն, ինչո՞ւ էր, ի վերջո սցենարներ գրում Ազգային ժողովում, ինչո՞ւ ի վերջո, բազմաթիվ մերժումներից հետո ՍԴ տարավ մինչ օրս ոչինչ չանող Վահե Գրիգորյանին, և ի վերջո՝ սա ո՞ր թիվն է, ապացույցը հնարավոր չէ՞ր փոխանցել Կապան:

Մյուսն արդեն հրճվանքի ուղղությունն էր. մարդիկ, ովքեր օրորոցից տեղափոխվել են Ազգային ժողով, հրճվում էին, անհանգիստ քնի մասին գուշակություններ անում ու սպասում անհամարժեք ապացույցին, որը պետք է հրապարակեր Փաշինյանն ու Սահմանադրական դատարանը դրանից հետո ոչ թե պետությանն էր լինելու, այլ՝ իրենցը: Ի դեպ, վերջում ամենալուռը հենց այս սպասումներն ունեցողներն էին, իսկ դա լավ է:

Նիկոլ Փաշինյանի հրապարակած ապացույցն ընդամենը գրիչ էր, Հրայր Թովմասյանի գրիչը, որը ինքն էլ չէր հիշում իր խնդրանքով, թե առանց իր խնդրելու, որպես քաղաքակիրթ մարդ,  Թովմասյանը միջոցառման ժամանակ տվել էր իրեն, որովհետև իր մոտ գրիչ չէր եղել:

Բայց Փաշինյանը խորը վերլուծության էր հանգել, որ դա քծնանք է, ավելին, նա մտածում է, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ ՍԴ գնալն էլ իր պարտավորությունը չէ ...

Այսինքն՝ գրիչը քծնանք է, լավ, իսկ Փաշինյանը, հետաքրքիր է, ի՞նչ է տեսում, երբ իր տիկնոջ երկու հիմնադրամներին նախկին օլիգարխները, իսկ հիմա իր ձեռամբ սեփականատերեր թագադրվածները գումարներ են տալիս: Քծնանք չէ՞, որ գործունեության 1,5 կես տարվա ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամն ավելի քան 700 միլիոն դրամ է հավաքել, իսկ «Ժպիտների քաղաքը»՝ 308 մլն դրամ:

Եթե դա վարչապետին քծնանք չէ, ապա հերոսի անվան հիմնադրամում՝ Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամում ինչո՞ւ զրո ներդրում է արվել արդեն չորս տարի: Արդյոք քծնանք չէ, որ կառավարության ծրագրի քվեարկությանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտարարեց.

«Պարոն վարչապետ, եթե անգամ Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի Ձեզ ու կողմ էի քվեարկելու»։

Արդյո՞ք քծնանք չէ, և ոչ միայն, երբ սեփական խմբակցությունը լքած և բանակից խուսափելու համար պատմություններ հորինած պատգամավորը տարածում է խեղաթյուրված լուսանկար ու վերագրում Հրայր Թովմասյանին և սխալ արարքի համար ներողություն էլ չի խնդում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել